38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սեփական ճակատագիրը ղեկավարում է նա, ով համապատասխան ուժ և այն կառավարող խելք ունի

Սեփական ճակատագիրը ղեկավարում է նա, ով համապատասխան ուժ և այն կառավարող խելք ունի
03.03.2024 | 08:40

Մաքսիմալիստական ստրատեգիան և դրանից բխող մաքսիմալիստական տակտիկական քայլերը, եթե դրանց թիկունքում իրական ու իրավիճակին համապատասխանող ուժեր չկան, կարող են բերել անհամեմատ ավելի մեծ կորուստների, քան չափավոր ստրատեգիաներն ու դրանց համապատասխան տակտիկական քայլերը։

Զարմանալիորեն մեր տարածաշրջանի ուժային դաշտի որակական պատկերը հիշեցնում է անցյալ դարի 10-ականների վերջի մեր անկախության ժամանակաշրջանի ուժային դաշտի պատկերը, իհարկե, որոշ քանակական ու որակական տեղաշարժերով։

Այդ թվում կրկնվում է նաև թուրքերի կողմից ռուսների հետ բարեկամ-բարեկամ խաղալը և մեր կողմից ուժերի իրական դասավորությունը չտեսնելը։

Եթե հարցին մոտենանք նույնիսկ միմիայն ընդհանուր որակական նկատառումներից, ապա ճիշտը անհարկի չթփրտալն է և միաժամանակ փորձել ուժերի ճիշտ դասավորությունը հասկանալը։

Եթե մենք դա ժամանակին, այսինքն, դեռ Սերժ Սարգսյանի օրոք, հասկանայինք, ապա «Լավրովի պլան» կոչեցյալին պետք է խնդրելով համաձայնեինք, բայց չհամաձայնեցինք դրա հետ, քանի որ դրանից իշխանությունը կորցնելու վտանգ կար։

Հիշեք նաև դրանից հետոյի կորուստների հեղեղը և դրա արդյունք ներկա վիճակը։

Հիշենք նաև, որ անճարի ստրատեգիական գիծը ոչ թե շահերի մաքսիմումն է, այլ կորուստների մինիմումը։

Դրա լուծումն էլ, նախ, իրատես լինելն է, որը թույլի համար շատ դժվար բան է, և հետո էլ, պարզունակ էգոիստ ու դրա հետևանքով էլ անճար չլինելն է։

Անճար վիճակում էլ թպրտալը միայն կորուստներն է ավելացնում, քանի որ հարցին որևէ լուծում տալու հերթական քայլը հիմա Անթալիայում է կատարվում՝ Սերգեյ Լավրովի ու Հաքան Ֆիդանի հանդիպման ժամանակ։

Եվ պետք է ականջին օղ անել, որ սեփական ճակատագիրը կարողանում է ղեկավարել միմիայն նա, ով համապատասխան ուժ և այն էֆեկտիվորեն կառավարող խելք ունի։

Ողորմելի հետամնացությունը, ոտքերից կապած ծանր քարերի նման, մեզ քաշում է ջրի հատակը։

Ոչ միայն մեր, այլ նաև բոլոր թույլերի անճար լինելու հիմնական պատճառը նրանց մոտ հասարակական ուղեղի բացակայությունն է, ուրիշ խոսքով, ընդհանուրի շահով առաջնորդվելու գիտակցության բացակայությունը, մի բան, որն ընկած է ժողովուրդների հոգեբանության հիմքում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2193

Մեկնաբանություններ